Աղվան Հովսեփյանն ԱԺ-ում է. սկսվել է Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդագրի քննարկումը
168.am-ի թղթակիցն ԱԺ-ից հայտնում է, որ արդեն Ազգային ժողովում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Նա այժմ ԱԺ ամբիոնից ներկայացնում է այն հիմնավորումները, ըստ որոնց` ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին պետք է զրկել անձեռնմխելիությունից:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մինչ այդ հայտարարեց, որ ԱԺ կանոնոկարգ օրենքի համաձայն, այդ քվեարկությունը պետք է տեղի ունենա փակ-գաղտնի ընթացակարգով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: