 
                        ԲՀԿ-ի դիրքորոշումը ճիշտ չէ
 
                                    ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից 168.am-ի թղթակիցը հետաքրքրվեց` ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ ԲՀԿ-ն որոշել է բոյկոտել ՀՀ գլխավոր դատախազի կողմից իրենց կուսակից Վարդան Օսկանյանին անձեռնխելիությունից զրկելու մասին միջնորդագրի քվեարկությանը:
Ի պատասխան, Գալուստ Սահակյանն ասաց. «Կարծում եմ` իրենք ճիշտ դիրքորոշում չեն որդեգրել, և կարծում եմ` իրենք պետք է մասնակցեին և’ քննարկմանը, և’ քվեարկությանը ու ներկայացնեին իրենց հակափաստարկները: Դրանից հետո եթե դեմ են, թող դեմ քվեարկեն, բայց պետք է ապացուցեին իրենց հիմնավորումները: Բայց դա իրենց իրավունքն է, ինչպես կուզեն` այնպես էլ կորոշեն»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        