Բաժիններ՝

Մենք չցուցադրեցինք մեր առավելագույնը. Ղազարյան

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» հարձակվող Գևորգ Ղազարյանը խոսել է Ուկրաինայի առաջնության 10-րդ տուրում մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում ընթացող «Գովերլայից» կրած պարտության (1:2) մասին:

«Ֆուտբոլում միշտ չէ, որ հաղթում է ուժեղ թիմը: Կարծում եմ, որ մենք չցուցադրեցինք մեր առավելագույնը: 0:0 հաշվի ժամանակ գոլ բաց թողեցինք 11-մետրանոցից: Դրանից հետո ես հավասարեցրի հաշիվը, և մենք կարող էինք հաղթել: Մենք շատ պահեր ունեինք: Ինձ միայն մնում է շնորհավորել «Գովերլային», նրանք նույնպես շատ աշխատեցին:

Վստահ եմ, որ մինչև «Կրիվբասի հետ» առաջիկա հանդիպումը, մենք կմոռանանք այս պարտության մասին: Մեր թիմում հավաքված են պրոֆեսիոնալներ, և մենք պարտավոր ենք վերլուծել մեր սխալներն ու չկրկնել դրանք», – Ղազարյանի խոսքերն է մեջբերում «Մետալուրգի» պաշտոնական կայքը:

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս