«Ժառանգությունն» իր ելույթում կհիմնավորի, թե ինչու չեն մասնակցելու քվեարկությանը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «Ժառանգություն» կուսակցությունը համակողմանի քննարկում է ծավալել և որոշել է չմասնակցել ՀՀ գլխավոր դատախազի կողմից ԱԺ ներկայացված` ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդագրի քվեարկությանը:

Ռ. Հակոբյանը նաև ասաց, որ կուսակցության հիմնավորումները, թե ինչո՞ւ են այդպես որոշել` ինքը կներկայացնեն իր ելույթում:

Հիշեցնենք, որ այժմ ԱԺ-ում քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագիրը:

Տեսանյութեր

Լրահոս