Al Jazeera-ն անդրադարձել է Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործին (տեսանյութ)

«Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ Քատարի հայտնի Al Jazeera հեռուստաընկերությունն անդրադարձել է Վարդան Օսկանյանի դեմ սկսված գործին:

Հեռուստաընկերությունը, մասնավորապես, հայտնել է, որ փողերի լվացման մեջ է մեղադրվում Հայաստանում նախագահական ընտրություններին առաջադրվելու ամենահավանական թեկնածուներից մեկը:

«Նախկին արտգործնախարարը ամերիկացի բարեգործից ստացած 2 մլն դոլարով անկախ ինտերնետային լրատվամիջոց է հիմնադրել: Օսկանյանի համակիրները վստահ են, որ մեղադրանքը քաղաքական հետապնդման դրսևորում է` կանխելու նրա առաջադրումը գալիք նախագահական ընտրություններին»,- հայտնել է արաբական աշխարհում մեծ հեղինակություն վայելող այս լրատվամիջոցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031