Գալուստ Սահակյանն ու Հայկ Բաբուխանյանն առաջարկում են «չորով» արգելել վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդը բոլոր հնարավոր տեղերում՝ ԶԼՄ-ներում, տրանսպորտում, բնակավայրերում, և այլն։ Սակայն պատգամավորները ոչ թե լրացում են մտցրել օրենքում, այլ ջնջել ամբողջական հոդվածներն ու այն փոխարինել արգելող դրույթով։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամները դեկտեմբերի 11-ին շրջանառության մեջ են դրել «ԱԺ կանոնակարգ-օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է կարգազանց համարել նաև բացակա պատգամավորի փոխարեն գրանցվող կամ քվեարկող պատգամավորին:
«Չնայած այն բանին, որ ես այլ կերպ էի պատկերացնում մեր քայլերն ու հետագա պայքարը, այդուհանդերձ հարգում եմ ընդունված որոշումը»։
Չնայած ՀԱԿ անդամները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելով՝ ստեղծվել են բավական նպաստավոր պայմաններ հաջողության հասնելու համար, և Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվի, 168.am-ի տեղեկություններով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջնական որոշում է կայացրել` չառաջադրվել: Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների, Տեր-Պետրոսյանը թիմակիցներին առաջարկելու է, որ ՀԱԿ թեկնածուն լինի Լևոն Զուրաբյանը: Բացատրություններ նա կարող է ներկայացնել՝ որքան ասես:
Հիմնական պատճառն այն էր, որ կուսակցությունը, որն իրականում մեկ մարդու շուրջ հավաքված հանրություն է, գործում է ոչ քաղաքական շարժառիթներով:
Պաշտոնապես Ռոբերտ Քոչարյանն, իր գրասենյակի ղեկավարի շուրթերով, փոխանցում է մեկ մեսիջ` ինքը նախագահական ընտրություններում առաջադրվել-չառաջադրվելու վերաբերյալ դեռևս որոշում չի կայացրել: Այս մեսիջը, բնականաբար, առաջին հերթին՝ ուղղված է իշխանությանը, հատկապես՝ իշխանության մեջ գտնվող այն գործիչներին, ովքեր Քոչարյանի առաջադրման դեպքում կարող են անցնել նրա կողմը: Այսինքն` Քոչարյանն անուղղակիորեն նրանց հասկացնում է՝ դեռևս չշտապել և Գագիկ Ծառուկյանի չառաջադրումից վերջնական եզրահանգումներ չանել:
«Յուվենտուսը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի վարձակալել «Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին:
Վերաքննիչ բողոքը կքննվի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանի նախագահությամբ:
«Հիմա չի կարող էս չուլոչնու արտադրությունը պատվերներ չունենա ու չզարգանա, նույնը մանվածքայինը: Շատ որ ուզենանք, հումքը դրսից՝ թեկուզ Թուրքիայից կբերենք»:
«Նապոլիի» կիսապաշտպան Մարեկ Համշիկը հայտնել է, որ չի դիտարկում ՊՍԺ տեղափոխվելու տարբերակը:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`դեկտեմբերի 13-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407.05 դրամ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0.47%-ով կամ 0.71 դրամով։
Տնտեսագիտական համալսարանն առաջին անգամ կղեկավարի Տեմպուսի ծրագիր. մեկնարկը տրվեց այսօր:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արազի Հովսեփյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և այդ պաշտոնում նշանակվել է Արտակ Հարությունյանը:
Քաղաքական զարգացումների տեսանկյունից պակաս կարևոր չէ հարցը` թե ի՞նչ շահեց ԲՀԿ-ն ոչ միայն ու ոչ այնքան՝ թեկնածու չառաջադրելով, այլ ամիսներ շարունակ դառնալով քաղաքական դաշտի հիմնական ինտրիգը: Խորհրդարանական ընտրություններից հետո դուրս գալով իշխող կոալիցիայի կազմից, ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի թեթև ձեռքով ԲՀԿ-ն մաքրվեց 2008 թվականի մարտի մեկի պատասխանատվությունից և «ավազակապետության հիմնասյուներից մեկը լինելու» խարանից: Բանը հասավ նրան, որ Գագիկ Ծառուկյանի անունը ՀԱԿ-ի կողմից հանվեց ոչ միայն Մարտի 1-ին Պաշտպանության նախարարությունից զենք և զինամթերք ստացածների, այլ ընդհանրապես՝ Հայաստանի օլիգարխների ցուցակից:
Իրական ընտրական բարեփոխումները Հայաստանում կրկին խափանվեցին, պարզապես այս անգամ զոհ դառնալով ավելի հնարամիտ և լավ թաքցված կեղծարարության միջոցներ։ Այս մասին նշվում է Policy Forum Armenia (PFA) կազմակերպության հատուկ զեկույցում, որը վերաբերում է 2012թ. խորհրդարանական ընտրություններին։
«Նպատակահարմար չենք գտել»,- հակիրճ ձևակերպեց ՀՀԿ խոսնակը:
Խաղն անցավ լոնդոնյան ակումբի բացահայտ առավելությամբ և ավարտվեց Չեմպիոնների լիգայի գավաթակրի հաղթանակով 3:1 հաշվով:
Անգլիայի արտաքին գործերի նախարարը, փոխվարչապետը, օգտվում են Տրանսցենդենտալ մեդիտացիայից: Նրանք գործնական մարդիկ են, և, ինչպես իրենք են նշում, դա հնարավորություն է տալիս իրենց լավ քնել և արագ թոթափել հոգնածությունը:
Գործարքներում պակասել է մեկ միջանկյալ օղակ՝ նոտարը։
Եթե այդ որոշումը կայացվի և լինի վերջապես Ջհանգիր աղայի փողոց այն քաղաքում, որի պաշտպանության համար պայքարել է մեծ զորավարը, դա մեծ նվեր կլինի ողջ եզդի ժողովրդին:
Դեկտեմբերի 12-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացվել է 3 նախագիծ:
Եթե Գ. Ծառուկյանի հիմնական ռեսուրսը լինեին ոչ թե փողատերերը, այլ քաղաքական դեմքերը, ապա այս ուժն ավելի քիչ խոցելի կլիներ։
Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 20 տարի մարման ժամկետով պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB20172323) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
«ՀՀԿ-ի համար շատ հետաքրքիր կլիներ, եթե ԲՀԿ-ն մասնակցեր ընտրություններին»:
«Հայաստանը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի ընտրությունները ազատ և արդար որակելու համար»,- նման կարծիք է հայտնել Լոնդոնում գործող Արտաքին քաղաքականության կենտրոնի (Foreign Policy Centre) քաղաքականության գծով տնօրեն Ադամ Հագը
«Դեռ մեկ ամիս առաջ ասել էի, որ թե’ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե’ Գագիկ Ծառուկյանը դժվար թե առաջադրվեն, ուղղակի ինտրիգը մի քիչ երկարեց»:
Տիգրան Սարգսյանը ծանոթացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գործունեությանը և հանդիպել Բոստոնի հայ համայնքին
«Ուզում եմ հասկանամ` Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից գաղափարական առումով ինչո՞վ է տարբերվում, և չեմ գտնում որևէ կետ, որով նրանք իրար հակասեն»:
Ս. Ղազարյանը պնդեց, որ Մ. Գաբրիելյանը պարտք է իրեն 60 հազար ԱՄՆ դոլար:
«Մենք նույնիսկ ՀԱԿ-ի նկատմամբ ենք այդ տակտը պահում: Իրենք երբեմն որոշակի ոչ վայել գնահատականներ տալիս են, բայց մենք դրանից միշտ խուսափել ենք»: