Բաժիններ՝

Բալասանյանը՝ իր գարեջրի բիզնեսի հաջողությունների մասին (տեսանյութ)

galatv.am-ի փոխանցմամբ՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր իր աշխատասենյակում ընդունել է Շիրակի մարզի գործարարներին ու քննարկել բիզնես-ոլորտում առկա խնդիրները:

«Շուտով վերլուծական և տեղեկատվական բաժին ենք բացելու քաղաքապետարանում, որը հնարավորություն կտա, որ ձեր բիզնես-ծրագրերը ներկայացնեք: Գիտեմ, որ շատ ծանր է: Ծանր արդյունաբերությունը Գյումրիում զարգացնելը աբսուրդ է, բայց թեթև արդյունաբերությունը միանշանակ պետք է զարգանա, ընչի՞ չի զարգանում»,- գործարարներին դիմելով՝ ասել է Սամվել Բալասանյանը:

Հանդիպմանը ներկա գործարարները ներկայացրել են իրենց խնդիրները, որից հետո Ս. Բալասանյանը փորձել է սեփական օրինակը բերելով՝ ցույց տալ գործարարներին, որ եթե շատ ուզենան Գյումրիի տնտեսությունը կզարգացնեն ու մթնոլորտը կփոխեն քաղաքի:

«Եթե դրսի մարդ լինեի, կասի` հա, տղեքը էսքանն են կարող, հնարավոր չէ: Բայց ես էլ միջի մարդ եմ: Ես Գարեջրի գործարանը զարգացրեցի, իրականում էսօր արդեն դուրս ենք գալիս արտասահման, նույնիսկ Ռուսաստանից շատ մարդիկ ուզում են մեր արտադրանքը: Նույնիսկ, ոնց որ ասում են, ջոկում ենք, թե ում տանք, ում չտանք: Էսպիսի վիճակ է: Այսինքն, կա արտադրանք, բրենդը ձևավորվեց և ձևւավորվելուց հետո էլ էսօր շատ լուրջ մարկետինգ ենք սկսել: Հիմա չի կարող էս չուլոչնու արտադրությունը պատվերներ չունենա ու չզարգանա, նույնը մանվածքայինը: Շատ որ ուզենանք, հումքը դրսից՝ թեկուզ Թուրքիայից կբերենք»,-ասել է Սամվել Բալասանյանը:

Կարդացեք նաև

Ապա դիմել է գործարարներին. «Մարկետինգի խնդիր ունեք, բրենդի ձևավորման խնդիր ունեք: Էսօր չենք կարող տեքստիլի պես կոմբինատ ունենալ: Արդեն դա, ոնց որ ասում են, հեքիաթների աշխարհից է կամ էլ աբսուրդի հասնող բան է, որ նման գիգանտ ձեռնարկություն ունենանք, բայց գնացեք՝ տեսեք, թե ինչ վիճակի մեջ է: Բակի մեջն էլ ուզում են գազալցակայան կառուցել: Ճանապարհի վրա էլ դրել սեփականաշնորհել են: Զարմանալի բան է: Ափսոս էր էն պոտենցիալը, որ կորցրեց քաղաքը, բայց էլ հետ բերել չի էղնի: Առանձին մենք սաղս գիտենք մեկս մյուսիս պրոբլեմը, բայց համենայնդեպս կարող ենք, չէ, զարգացնել»,- ասել է Բալասանյանը:

Բալասանյանը խոստացել է արտերկրից էլ ներդրողներ բերել Գյումրի, նրանց նոր հնարավորություն ստեղծել: Նա դժգոհել է, որ թեև քաղաքում ազատ տարածքներ կամ շենքեր չեն մնացել նոր ներդրողներին տալու համար, բայց ամեն ինչ անում է, որ արտերկրյա ներդրողները գան Գյումրի: «Մենք ունենք արտոնություններ՝ հողի հարկի, գույքի հարկի: Եթե ես արտադրող չլինեի, չզարգացնեի, ես կասեի անհնար է աշխատելը, բայց անհնարին բան չկա: Պետք է ուղղակի կարողանանք արտադրանք ունենալ, որը կարողանա մրցակցություն ունենալ: 63 տոկոս գործազրկություն կա քաղաքում: Այսօրվա հանդիպման նպատակն է՝ մեր բոլոր դարդերը իրար գումարենք և հասկանանք՝ ինչպես լուծել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս