
Արտակ Հարությունյանը՝ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արազի Հովսեփյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և այդ պաշտոնում նշանակվել է Արտակ Հարությունյանը:
«Pastinfo.am»-ի այս տեղեկությունը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, նշելով, որ զինվորական դատախազության համակարգում կատարվել են մի շարք այլ կադրային փոփոխություններ ևս, որոնց մասին կտրվի պաշտոնական հաղորդագրություն: