
ՊՍԺ տեղափոխվելու մասին մտածելու պատճառ չունեմ. Մարեկ Համշիկ

«Նապոլիի» կիսապաշտպան Մարեկ Համշիկը հայտնել է, որ չի դիտարկում ՊՍԺ տեղափոխվելու տարբերակը:
«Ես չեմ մտածում ակումբը փոխելու մասին, քանի որ լավ եմ զգում ինձ «Նապոլիում»: 5-ամյա պայմանագիր ունեմ մի ակումբի հետ, որը զարգանում է: Տեղափոխվելու մասին մտածելու պատճառ չունեմ», – Համշիկի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, թե ՊՍԺ-ն նախնական բանակցություններ է վարել սլովակ ֆուտբոլիստի գործակալի հետ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը