Յուվենտուսը կփորձի վարձակալել Ալեքսիս Սանչեսին
«Յուվենտուսը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի վարձակալել «Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսին: Այս մասին հայտնում է Barcastuff-ը` հղում կատարելով La Gazetta dello Sport-ին:
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա չիլիացին կապտանռնագույնների կազմում մանսակցել է 15 հանդիպման` դառնալով ընդամենը 1 գոլի հեղինակ: Նշենք, որ 2011թ ամռանը «Բարսելոնան» Սանչեսի տեղափոխության համար «Ուդինեզեին» վճարել է 26 մլն եվրո:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը