Կայացել է երկարաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 20 տարի մարման ժամկետով պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB20172323) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 750 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 330 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 420 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 385 062 610 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.4596 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.4999 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: