
Չելսին հաղթեց Մոնտերեյին և դուրս եկավ աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ «Մոնտերեյ» – «Չելսի» հանդիպումը: Խաղն անցավ լոնդոնյան ակումբի բացահայտ առավելությամբ և ավարտվեց Չեմպիոնների լիգայի գավաթակրի հաղթանակով 3:1 հաշվով: «Չելսիի» կազմում գոլերի հեղինակներ դարձան Խուան Մատան և Ֆերնանդո Տորեսը, իսկ 48-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց մեքսիկական ակումբի պաշտպան Չավեսը: Հանդիպման 90-րդ րոպեին հեղինակության գնդակ խփեց Դե Նիգրիսը: Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Չելսին» կհանդիպի բրազիլական «Կորինտիանսի» հետ, որը երեկ պայքարից դուրս էր թողել Աֆրիկայի չեմպիոն «Ալ-Ահլիին»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը