«Մենք էլ կծելու շնորհք ունենք». Սուրեն Աբրահամյան

««Հանրապետություն» կուսակցության ներքին միակ խնդիրը ՀԱԿ-ի հետ էր կապած՝ ՀԱԿ-ից դուրս գալու-չգալու շուրջ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը:

Հարցին, թե չէի՞ք ցանկանում դուրս գալ ՀԱԿ-ի շարքերից, նա պատասխանեց. «Ասում էինք՝ առաջինը մենք չլինեինք, որ թիրախ չդառնայինք՝ աջ ու ձախ հարվածների համար: Չնայած մեր հակասությունները զուտ գաղափարների շուրջ են եղել: Դեռ անցյալ տարվա հոկտեմբերից: Ես շտաբի նիստին չեմ եղել, բայց երբ Արամը (Սարգսյան.-Տ.Մ.) բոլորիս ներկայացրեց, հասկացանք, որ միայն ինքն է դեմ եղել: Հիշո՞ւմ եք, որ հետո դարձավ «քաղաքագիտական վերլուծություն»: Ճիշտ է, որոշակի դժգոհություն հայտնել էր նաև Նիկոլ Փաշինյանը, բայց հետո Նիկոլ Փաշինյանն այդ հարցի վրա չսևեռվեց, իսկ մենք սևեռվեցինք: Բայց չենք փոշմանել մեր քայլի համար»:

Վերջինս նաև անդրադարձավ այն խոսակություններին, թե կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը չի գնում «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ՝ ասելով, թե դա այդպես չէ, և Սմբատ Այվազյանը շարունակում է գնալ այնտեղ:

Նրա խոսքով թե՛ Սմբատ Այվազյանը, թե՛ իրենք ՀԱԿ-ի հետ նորմալ մարդկային հարաբերությունների մեջ են.

«Մի ժամանակ ինքը հասարակական գործունեությամբ էր զբաղվում՝ կապված սահմանամերձ շրջանների պաշտպանության հետ: Սմբատը մեր կուսակցության բոլոր անդամների հետ էլ շատ նորմալ մարդկային հարաբերություններ ունի: Ասեմ Ձեզ, որ այդ տակտը մենք կարողանում ենք պահել, նույնիսկ ՀԱԿ-ի նկատմամբ: Մենք նույնիսկ ՀԱԿ-ի նկատմամբ ենք այդ տակտը պահում: Իրենք երբեմն որոշակի ոչ վայել գնահատականներ տալիս են, բայց մենք դրանից միշտ խուսափել ենք: Չնայած մենք էլ կծելու շնորհք ունենք»:

Տեսանյութեր

Լրահոս