Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Նիկլաս Բենտներին զվարճացրել է «Պալերմոյի» հետ խաղում իր թիմակից Լեոնարդո Բոնուչիի` 11 մետրանոց վաստակելու փորձը։
Դահլիճի դիմաց հավաքված հոծ բազմությունը՝ երկրպագուները, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչները, հրաժեշտ տվեցին Ֆլորա Մարտիրոսյանին:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը և Թևան Պողոսյանը հանդիպել են ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանի հետ:
«Առաջին անգամ եմ լսում: Չկա նման բան: Մեզ ընդամենն ասել են՝ երեխան սննդազրկվել է…»:
«Իրանցից արդեն քանի ամիս պահանջում ենք: Էն ժամանակ, որ Վարդան Ղուկասյանն էր, գցեցին էսօր-էգուց, էսօր-էգուց, մինչև փոխվավ, դրանից հետո ամեն օր գնում-ուզում ենք, սարքել են շան ու կատվի պատմությունը»:
Հայաստանի քաղաքական կյանքում երկակի չափանիշներն ամեն օր ավելի հաստատուն են դառնում: Իրականում հայկական քաղաքականության մեջ եթե մնացել է որևէ ստանդարտ, դա հենց երկակի ստանդարտն է: Կարելի է հայհոյել որևէ մեկին, հետո դաշնակցել նրա հետ, կարելի է հանդես գալ թունդ արևմտամետի դիրքերից, որոշ ժամանակ անց դառնալ ավելի թունդ ռուսամետ, կարելի է ժողովրդավարության դիմակով հանդես գալ հրապարակային դաշտում, իրականում լինել բռնատեր, և այլն, և այդպես շարունակ:
Այսօր Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի նախասրահում բազմաթիվ մարդիկ հրաժեշտ տվեցին սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանին: ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն իր ցավակցական խոսքը հղելով երգչուհու հարազատներին և երգարվեստի սիրելիներին` ասաց. «Ավարտվել է մարդկային մի առաքելություն, որի անունն է՝ հայ երգի ինքնատիպ կատարող Ֆլորա Մարտիրոսյան: Ապրողներս ենք, որ ի զորու ենք պահել սիրված արվեստագետի մարդկային կերպարն՝ իբրև […]
elconfidencial.com կայքի տվյալներով, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է այն գումարը, որի դիմաց պատրաստ է վաճառել թիմի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուին։
Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 11-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ին և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին տրամադրել է «AVERS» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություններ:
«Եթե ինձ դատի տվեց, դատի կտամ ՀՀԿ-ին` հայ ժողովրդին խաբելու համար, և Սերժ Սարգսյանին»:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին վստահ է, որ հարձակվող Մարիո Բալոտելին չի լքի թիմը։
Վրաստանում շրջանառության մեջ է մտել մի օրինագիծ, որը նախատեսում է վերացնել թմրամիջոցների օգտագործման համար քրեական պատասխանատվությունը։ Այս մասին գրում է «Грузия Online»-ը։
«Առավոտ» օրաթերթը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից այսօր ծանուցագիր է ստացել:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդվարդ Մանուկյանի նախագահությամբ, շարունակվում է Արթուր Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
«Հպարտությամբ կարող ենք ասել, որ բավականին մեծ աշխատանքներ են կատարվել, սակայն այսօր անելիքներ դեռ շատ կան»,- ասաց Արա Բաբլոյանը:
ՀՀ Կենտրոնական բանկի հոկտեմբեր ամսվա տեղեկագրի համաձայն, դոլարայնացման մակարդակը Հայաստանում աճում է։ Թեպետ նախորդ ամսվա համեմատ աննշան չափով այդ երևույթը նվազում է, սակայն թե՛ նախորդ տարվա վերջի դրությամբ, թե՛ 12 ամսվա կտրվածքով նկատելի աճ կա։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`դեկտեմբերի 11-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.51 դրամ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.54%-ով։
«Հանրապետության» անդամները համարում են, որ Ծառուկյանի չառաջադրման դեպքում հասարակությունը գործող իշխանությանը փոխելու ունակ ուժ է փնտրելու, և այդ դերը իր վրա կարող է վերցնել Արամ Սարգսյանը:
Թե քաղաքական ուժերից և կուսակցություններից որոնք կհրավիրվեն ՕԵԿ-ի համագումարին՝ դեռևս հայտնի չէ:
Համացանցում տարածվել է վարչապետի և բողոքի ակցայի մասնակիցների հանդիպման մասին պատմող տեսագրությունը
Սերոբ Բոզոյանը միջնորդում է իր նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ կամ ազատազրկում նշանակելու դեպքում՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:
Մայրաքաղաքի ամանորյա ձևավորման համար Երևանի քաղաքապետարանն այս տարի 20 մլն դրամ է հատկացրել:
Հայաստանն այլևս այն երկիրը չէ, որտեղ կարող են ունենալ արժույթի փոխարժեքի կտրուկ տատանումներ, այսօր ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գիլյերմո Տոլոսան:
2013թ. նախագահական ընտրությունների լուսաբանման համար հրավիրում ենք աշխատանքի լրագրողական ոլորտում մասնագիտացած երիտասարդների (ուսանողների)։
[…]
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն թիմի մարզման ժամանակ վիճաբանություն է ունեցել Ռույ Ֆարիայի հետ, ով գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնականն է:
Գագիկ Ծառուկյանը, որ մինչ այդ հայտարարում էր, թե պատրաստ է ամեն ինչ կորցնել, բացի ժողովրդի վստահությունից, որոշում է ոչինչ չկորցնել և չառաջադրվել: Այլ հարց է, թե դա նրան որքանո՞վ կհաջողվի, քանի որ, նույնիսկ չառաջադրվելու դեպքում, ընտրություններից հետո Ծառուկյանի և նրա կուսակցության ապագան չափազանց մշուշոտ է երևում: Մեր ունեցած տեղեկություններով՝ երեկ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է իր խնամի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, ով ևս նրան հորդորել է չառաջադրվել և իր դիրքորոշման մասին տեղեկացնել նախագահ Սերժ Սարգսյանին:
28-ամյա վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա գտնվել է ոչ սթափ վիճակում:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամների, մերձավորների և նրա արվեստի մեծաթիվ երկրպագուների հետ այսօր վերջին հրաժեշտն են տվել Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանին:
«Ես ինքս, ճիշտն ասած, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից, այլ թեկնածու չեմ տեսնում»: