Բաժիններ՝

Երկու բանկ ստացան «AVERS» համակարգին մասնակցության թույլտվություն

Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 11-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ին և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին տրամադրել է «AVERS» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություններ: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Ուժը կորցրած են ճանաչվել «ԳՐԱՎԵՎՎԱՐԿ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 251, «ԿԱՊԻՏԱԼ ՊԼՅՈւՍ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 240, «ԼԻԱ-Կ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ի փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի գործառնությունների իրականացման թիվ 781  լիցենզիաները: Վերաձևակերպվել են Ա/Ձ Կարինե Առաքելյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 238, Ա/Ձ Լևոն Կարապետյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 740, «Դրամատուն» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման, Ա/Ձ Ժիրայր Հովհաննիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 624 լիցենզիաները: «ԱԼԵՔՍՎՈՐԼԴ» ՍՊԸ-ին և «ՄԵՏԱԼ ԼԵՎՈ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ին համապատասխանաբար տրամադրվել են գրավատան կազմակերպման և արտարժույթի առուվաճառքի լիցենզիաներ:

«ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈւՐԱՆՍ» ԱՍՊԸ-ին տրամադրվել է «Վարկի ապահովագրություն» դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիան և վերաձևակերպվել է ընկերության ապահովագրական գործունեության լիցենզիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս