
Կեղծ փաստաթղթերի հիման վրա կենսաթոշակ է ստացել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդվարդ Մանուկյանի նախագահությամբ, շարունակվում է Արթուր Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Արթուր Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով 2003թ. Կարապետ Թորոսյանի և Վաղինակ Վարժապետյանի օժանդակությամբ ձեռք է բերել և մինչև 2010թ. դեկտեմբերի 1-ն օգտագործել է ՀՀ և ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանության ժամանակ վիրավորված լինելու մասին ակնհայտ կեղծ փաստաթղթեր՝ դրանք ներկայացնելով ՀՀ ՊՆ սոցիալական ապահովության վարչություն, հաշվառվելով զինվորական կենսաթոշակառու, այդ հիմքով 2003-2010թթ ստանալով կենսաթոշակ 2.308.000 դրամ:
Խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափի՝ 6.140.602 դրամ գումար:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: