Բաժիններ՝

Կոենտրաուն և Մոուրինյոյի օգնականը վիճաբանել են

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն թիմի մարզման ժամանակ վիճաբանություն է ունեցել Ռույ Ֆարիայի հետ, ով գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնականն է:

Մոուրինյոյի օգնականին դուր չի եկել, թե ինչպես է Կոենտրաուն մարզվում ընդհանուր խմբի հետ, որին նա նոր էր միացել: Ֆարիային դուր չի եկել, որ Կոենտրաուն մարզման ժամանակ անհարկի վտանգի է ենթարկել իրեն:

Մարզումից հետո մարզիչը ֆուտբոլիստից բացատրություն է պահանջել, ինչն էլ վերածվել է վիճաբանության: Պորտուգալացիներն ամբողջ թիմի առաջ իրար վրա ձայն են բարձրացրել, իսկ ավելի ուշ ֆուտբոլիստը լքել է խաղադաշտը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31