«Մերսեդեսը» կամրջից ընկել է ձորը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Եղեգնաձորի բժշկական կենտրոնից Ոստիկանության Եղեգնաձորի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Արման Մկրտչյանը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հիվանդանոց մեկնած Եղեգնաձորի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ ժամը 20:00-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի 3 հասցեի բնակիչ, 28-ամյա Ա. Մկրտչյանը, վարելով «Մերսեդես 600» մակնիշի 34 ՏT 452 համարանիշի ավտոմեքենան, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել կամրջի մետաղյա պաշտպանիչներին և ընկել գետը:

Նշվում է, որ վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա գտնվել է ոչ սթափ վիճակում: Փաստի առթիվ Ոստիկանության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Տեսանյութեր

Լրահոս