
Տոնածառի լույսերը կվառվեն 9 օրից

Մայրաքաղաքի ամանորյա ձևավորման համար Երևանի քաղաքապետարանն այս տարի 20 մլն դրամ է հատկացրել: Ինչպես այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը՝ ձևավորման համար գումարի մնացած մասը տրամադրել են քաղաքապետարանի գործընկերները:
Թե ովքե՞ր են քաղաքաապետարանի գործընկերները, Ա.Բաղդասարյանը չի հայտնել: Նա միայն նշել է, որ մի քանի օր անց այդ մասին գովազդային վահանակներ կհայտնվեն քաղաքում: «Առաջին անգամ Երևանի համար մշակվեց ամանորյա խորհրդանիշ՝ փողով հրեշտակը՝ լուծված կապույտ և ոսկի գույներով: Գույների ընտրությունը կապված է մյուս տարվա խորհրդանիշի հետ, որը ջրային օձն է»,- ասել է քաղաքապետարանի աշխատակիցը` հավելելով, որ ամեն ինչ արվելու է մայրաքաղաքում տոնական մթնոլորտի ստեղծման համար:
Ամանորյա վերջնական տեսք մայրաքաղաքը կունենա դեկտեմբերի 20-ին, երբ կվառվեն Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը: