«Ժառանգության» ներկայացուցիչները հանդիպեցին ԼՂՀ մշտական ներկայացուցչի հետ
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը և Թևան Պողոսյանը հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանի հետ:
Հանդիպման ընթացքում «Ժառանգության» ներկայացուցիչները շնորհավորել են ԼՂՀ-ում սեփական պետական կարգավիճակը որոշելու համար անցկացված հանրաքվեի 21 և Սահմանադրության ընդունման 16 ամյակը:
Միաժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին եւ ներքին խնդիրները: Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ներկայացրել է ԼՂՀ հինախնդրի կարգավորման վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության մոտեցումները: Խմբակցության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել իրենց հնարավորություններով աջակցել ԼՂՀ-ի անկախ պետականության կայացման գործընթացին, ինչպես նաև՝ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը:
Այս մասին տեղեկացնում են «Ժառանգություն» կուսակցությունից: