
«Առավոտի» դեմ հայց՝ տպագրելուց 9 տարի հետո

«Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից այսօր ստացել ենք ծանուցագիր:
Դեկտեմբերի 24-ին, ժ.10-ին հրավիրվել ենք դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ նշանակված «Առավոտի» դեմ հայցով նախնական դատական նիստին:
Դատարանը ուղարկել էր նաև նոյեմբերի 29-ի իր որոշումը, համաձայն որի՝ հայցն ընդունվել է վարույթ:
Հայցվորը 9 տարվա ազատազրկման դատապարտված, ազատազրկման վայրից վերջերս վերադարձած, 2-րդ խմբի հաշմանդամ, 69-ամյա Ռազմիկ Աբրահամյանն է, ով վիճարկում է «Առավոտում» տողերիս հեղինակի կողմից 2003թ.սեպտեմբերի 26-ին տպագրված «Պեդոֆիլը կստանա 2 տարի՞» հրապարակումը, գտնելով, որ այդ հրապարակմամբ ոտնահարվել է իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը:
Մինչ դատարան դիմելը, հայցվորը դիմել էր նաև ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին, որպեսզի քրեական գործ հարուցվի լրագրողիս նկատմամբ: Ես գրավոր բացատրություն եմ տվել ոստիկանության Կենտրոնի բաժնի քննիչին,, ինչպես նաև ներկայացրել այն դատավճիռը, համաձայն որի հայցվորը դատապարտվել է ազատազրկման: Նշեմ, որ հայցվորը նույնաբովանդակ հայցով դիմել է դատարան նաև «Հայկական ժամանակի» իմ մյուս գործընկերոջ դեմ»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
aravot.am