
Ռեալը պատրաստ է 200 մլն եվրոյով վաճառել Ռոնալդուին

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է այն գումարը, որի դիմաց պատրաստ է վաճառել թիմի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուին, փոխանցում է elconfidencial.com-ը:
Ակումբի նախագահը մտադիր է Ռոնալդուի վաճառքից ստացած 200 մլն եվրոյով ձեռք բերել Ռադամել Ֆալկաոյին, Նեյմարին և Դավիդ Սիլվային։
Ֆլորենտինո Պերեսին նույնպես անհանգստացնում է հենակետային կիսապաշտպանի դիրքը, քանի որ Խաբի Ալոնսոն երիտասարդ չէ և նրա պայմանագիրը սպառվում է 2014 թվականին։ «Տոտենհեմից» ձեռք բերված Լուկա Մոդրիչը դեռ չի կարողանում ամրապնդվել թիմի հիմնական կազմում։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը