Դոլարն էժանացավ
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`դեկտեմբերի 11-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.51 դրամ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.54%-ով։ Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 7 միլիոն 560 հազար դոլար: Բորսայական ցուցանիշները ազդել են նաև կանխիկ արտարժույթի շուկայի վրա. 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 404-405 դրամով և վաճառվում 407-408 դրամով: