«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 15-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 408.75 դրամ։
Արդեն երկու օր է, ինչ քաղաքի ռադիոկայանների եթերներով պտտվում է Սյուզի Մելիքյանի «Մայրիկ» երգը: Երգչուհու հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ հնարավոր է՝ երգը շուտով տեսահոլովակ ունենա:
Գերմանական ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը նշել է, որ այս տարի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին է:
Վերջերս` հոկտեմբերի 12-ին շինարարական աշխատանքների ժամանակ «Սիրող սրտեր» բնակելի թաղամասում հայտնաբերվել է հին հայկական ժայռապատկեր: Քարի վրա արված ժայռապատկերն ապշեցնում է իր բավական լավ պահպանվածությամբ:
Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավար, Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը այսօր հայտարարել է, որ 2013թ, նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Մինչ Գագիկ Ծառուկյանը հապաղում կամ գուցե ժամանակ է ձգում, իշխանությունն ինտենսիվորեն աշխատում է նրա շուրջ «օղակը սեղմելու» ուղղությամբ: Բացառված չէ, որ ինչ-որ պահից Սերժ Սարգսյանը որոշել է, որ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի աջակցությունն իրեն պետք չէ, և անում է ամեն ինչ՝ Ծառուկյանին այնպես թուլացնելու համար, որ նա այլևս չմտածի մեծ հավակնությունների մասին, կամ որպեսզի այդ «թուլացումը» դառնա խաղաքարտ`Ծառուկյանի առաջադրման համար:
Երեկ գրանցվել է ֆուտբոլի պատմության մեջ ամենարագ գոլերից մեկը՝ կենտրոնից գնդակը խաղարկելուց հետո։
Ռիհաննան հանրաճանաչ «Vogue» ամսագրի նոր համարի շապիկին է: Կարմիր կրակոտ զգեստով և ալ կարմիր շրթներկով 24-ամյա փոփ երգչուհին զարդարում է ամսագրի նոյեմբեր ամսվա համարի շապիկը:
«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի միջև օրերս տեղի ունեցած հրապարակային «փոխհրաձգությունը» դարձավ ամենաքննարկվող քաղաքական հարցերից մեկը:
«Իմ հիմնական ուղերձը հետևյալն է. բռնության թույլատրելի շեմը գնալով իջնում է, այն արդեն անթույլատրելի սահմանների է հասել: Այժմ դրությունը մի քանի տարի առաջվա համեմատ բավականին վատացել է, վտանգը շատ ավելի բարձր է: Թե այն ժամանակ, երբ հատուկ ներկայացուցիչ էի, թե հիմա իմ հիմնական ուղերձն ու կոչը Եվրոպային հետևյալն է՝ սա մի հակամարտություն է, որին պետք է լուրջ վերաբերվել»:
Կիրակի օրը՝ հոկտեմբերի 14-ին, Շաթլ տիեզերանավը տեղափոխել են Կալիֆոռնիայի գիտական կենտրոն, որը գտնվում է Լոս Անջելեսում: Ինչպես հաղորդում է «Associated Press»-ը, մինչ թագարանում տեղավորվելը տիեզերանավը քաղաքի փողոցներով հազարավոր մարդկանց աչքի առջև անցել է մոտ 19 կմ ճանապարհ՝ շարժվելով 3,2 կմ/ժամ արագությամբ: Տոնական արարողությանը մասնակցել են ինչպես քաղաքացիներ, այնպես էլ քաղաքային իշխանությունները և այլ պաշտոնատար անձինք:
Հաղորդավարուհի Թինա Կանդելակին շվեդական կոսմետիկայի նոր դեմքն է: Նշենք, որ այս ընկերության արտադրած կոսմետիկայի վաճառքի պատմության մեջ գովազդային դեմքեր են եղել Մոնիկա Բելուչին, Նատալյա Վոդյանովան, Դեմի Մուրը, այժմ հերթը Թինա Կանդելակիինն է:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նախնական մեղադրանք է առաջադրել իրավախախտ մանկատներին և ծերանոցներին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:
Ահազանգ է ստացվել Աջափնյակի Արզումանյան 4 շենքի բնակիչներից՝ իրենց շենքի առջև գտնվող կանաչ տարածքում սկսված շինարարության վերաբերյալ: Բնակիչները տևական ժամանակ է` փորձում են կանխել այն: Նրանք արգելել են շարունակել շինարարական աշխատանքները:
Դոնեցկի «Մետալուրգի» հետ ընկերական խաղում գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձած Մարկոս Պիզելլին պատասխանել է «Կուբան» ակումբի մամուլի ծառայության հարցերին։
Այսօր իր ծննդյան տարեդարձն է տոնում ռուսական շոու-բիզնեսի կարկառուն երգիչներից մեկը՝ Նիկոլայ Բասկովը: 36 տարի առաջ այս օրը, հասարակ զինվորականի և մաթեմատիկայի ուսուցչուհու ընտանիքում ծնվեց Նիկոլայը:
Քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանը panorama.am-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունները, թե իրեն հարցաքննության են կանչել: «Դեռ չեն կանչել»,- ասել է նախկին նախարարը:
Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը իր վիդեոբլոգում կիսվել է իր կարծիքով եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների վերաբերյալ:
ՀԱԿ-ում ընդգրկված «Մարդու իրավունքներ-96» կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ առաջարկում է ՀԱԿ-ին որպես նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:
Առաջինը հրաժարականի դիմում ներկայացրած փոխքաղաքապետ՝ Կոմկուսի Գյումրու քաղկոմի առաջին քարտուղար Գագիկ Մանուկյանի փոխարեն, քաղաքապետի տեղակալ է նշանակվել Ռուբիկ Սանոյանը՝ Բալասանյանի քրոջ ամուսինը: Սանոյանը նախկինում եղել է Վ. Աճեմյանի անվան թատրոնի տնտեսվար, մշակույթի տան տնօրեն, գարեջրի գործարանի տնօրեն, ապա ՕԵԿ քվոտայով մի քանի ամիս եղել է փոխմարզպետ…
Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռի վայրէջքը Թուրքիայում պլանային էր և արվել է ըստ ձեռք բերված պայմանավորվածության։ Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
Այս քաղաքացիական հասարակության շրջանակներում ոչ մեկին տրված չէ ճշմարտության, իմացության կամ արդարության մենաշնորհը: Բայց կարևոր է, որ բոլորը ձգտեն միավորվել այդ սկզբունքների շուրջ, և ոչ սեփական տեսակետի պարտադրանքի շուրջ: Քաղաքացիական հասարակության ամբողջ ուժն իր բազմազանության մեջ է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ բազմազանությունը խրախուսենք և պահպանենք:
Դեսպանի խոսքով` ինքն ու իր կինը վերջերս այցելել են մի քանի միջոցառումների, որոնց նպատակը կանանց շրջանակում ձեռներեցության առաջխաղացումն է եղել: «Հայաստանի կանայք չտեսնված տաղանդավոր են»,- նշել է դեսպանը:
Հալեպ մարդասիրական բեռ տանող հայկական ինքնաթիռն այս պահին ստուգվում է Էրզրումի օդանավակայանում։ Երևանից ուղեւորված ինքնաթիռը թուրքական կողմի պահանջով ժամը 11:15-ին իջեցվել է Էրզրումում։ Այս մասին հայկական կողմը տեղյակ է եղել նախօրոք։
Ըստ ՏՄՊՊՀ դիտարկումների, որ որոշ մանկատներ և ծերանոցներ սնունդը ձեռք են բերել շուկայականից մինչև 200 տոկոս թանկ գնով։
Microsoft ընկերությունը ներկայացրել է Xbox Music երաժշտական ծառայությունը: Այս մասին գրված է ընկերության մամլո հաղորդագրությունում, որը հրապարակվել է ընկերության պաշտոնական ինտերնետային կայքում:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին ու կառուցի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանին և քննարկել նրանց հետ ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
«Մի քանի շաբաթ անց արդեն բոլորովին այլ իրավիճակ կստեղծվի և Բալասանյանը վստահ կկարողանա հերքել, որ ծեծկռտուք տեղի չի ունեցել, քանի որ կապաքինվեն նաև տղաների վերքերը: Ըստ տեղեկությունների` Արթուրին ծեծել են այնպես, որ այլանդակվել է նրա դեմքը, բացի այդ կոտրված է նրա քիթը, իսկ գլուխը հրազենի կոթի հարվածից ճղված է: Նրա ընկեր Ռուբենը կոտրվածքներ է ստացել. կոտրված են նրա ձեռքերի մատներն ու ողները»,- գրում է ԳԱԼԱ-ն:
8-ամյա Դերենիկ Պապիկյանը տառապում է «Տրոմբոցիտոտենիկ վասկուլիտ» հիվանդությամբ: 8-ամյա երեխայի բուժումը շարունակելու համար հարկավոր է ֆինանսական օգնություն, այդ իսկ պատճառով բոլորին խնդրում ենք անտարբեր չմնալ Դերենիկ Պապիկյանի ճակատագրի նկատմամբ և Ձեր հնարավորությունների սահմաններում օգնել հավաքել բուժման համար նախատեսված գումարը:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Հ. Կարապետյանը ազատազրկման ձևով պատիժը պետք է կրի նախատեսվածից 2 տարի 5 ամիս ավելի, քանի որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` Մ. Պետրոսյանը սխալ է գումարել մի քանի դատավճիռներով նշանակված ազատազրկման տարիները, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանն էլ անտեսելով այդ փաստը, վերադարձրել է այդ հիմքով բերված վճռաբեկ բողոքը: