Հայկական ինքնաթիռի վայրէջքը Թուրքիայում կատարվել է ըստ նախնական պայմանավորվածության. ԱԳՆ
Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռի վայրէջքը Թուրքիայում պլանային էր և արվել է ըստ ձեռք բերված պայմանավորվածության։ Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
Ինքնաթիռը «Օգնիր եղբորդ» հասարակական շարժման մարդասիրական օգնությունը` 15 տոննա սնունդ, տեղափոխում է Հալեպ: Թռիչքն իրականացնում է օդային բեռնափոխադրումներ իրականացնող հայաստանյան «Էյր Արմենիա» ընկերությունը:
Թուրքական NTV հետուստաալիքը հայտնել էր, թե Հայաստանից Սիրիա մեկնող ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում: Ինքնաթիռում խուզարկություն է սկսվել: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հայկական ինքնաթիռը, որն ուղևորվում էր Հալեպ, Էրզրումում իջեցվել է ստուգման նպատակով:
13:30-ին թուրքական մեկ այլ` Haberler.com կայքը հայտնել է, որ Էրզրումի օդանավակայանում ստուգվող ինքնաթիռը շրջափակել են հրշեջ մեքենաները: Դեպքի վայրից միջադեպը լուսաբանել ցանկացող լրագրողների մուտքն օդանավակայան արգելվել է: