Մարկոս Պիզելլի. Ցանկանում էի հատուկ բան անել, և ստացվեց
Դոնեցկի «Մետալուրգի» հետ ընկերական խաղում գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձած Մարկոս Պիզելլին պատասխանել է «Կուբան» ակումբի մամուլի ծառայության հարցերին։ Հիշեցնենք, որ ազգային առաջնություններում հավաքականների խաղերի պատճառով հայտարարված դադարի ժամանակ «Կուբանն» ու Դոնեցկի «Մետալուրգն» ուկրաինական աումբի դաշտում անցկացրել են ընկերական հանդիպում, որին մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ խաղացող Գևորգ Ղազարյանը։ Հիշեցնենք նաև, որ Աշխարհի առաջնության որակավորման փուլի Բուլղարիայի հետ հանդիպման ժամանակ վերոնշյալ երկու ֆուտբոլիստները ստացել էին կարմիր քարտ և չէին կարող մասնակցել Իտալիայի հետ հանդիպմանը։
-Մարկոս, այս խաղում լրացուցիչ մոտվիացիայի կարիք ունեի՞ք։ Ի վերջո, սա Ձեր նախկին թիմն էր…
-Հաճելի էր տեսնել այն տղաներին, ում հետ նախկինում մարզվել եմ և խաղադաշտ դուրս եկել պաշտոնական խաղերում։ Շփվել նրանց հետ, թող որ «աշխատանքային ռեժիմում»։ Սակայն երեկ ցանկանում էի ինչ-որ հատուկ բան անել։ Ցանկություն կար արդյունք ապահովել թիմի համար, հասնել հաղթանակի, իսկ հնարավորության դեպքում՝ գոլային փոխանցում կատարել և, նույնիսկ, գոլ խփել։ Իմ ամպլուայի խաղացողի համար դա բնական բան է։ Բավարված եմ նրանով, որ արեցի հա՛մ մեկը, հա՛մ մյուսը։ Իհարկե, այս խաղում ես կարող էի անել ավելին։
-Ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ն է տպավորոթւյունն այս ստուգողական խաղից, Դոնեցկ այցելությունից։
-Մեր այցելությունը հոյակապ էր կազմակերպված։ Ամեն ինչ հստակ էր և անթերի։ Չարտերային թռիչքով Կրասնոդարից ժամանեցինք Դոնեցկ, ուր հանգրվանեցինք եվրոպական մակարդակի «Դոնբաս Արենա» մարզադաշտից ոչ հեռու գտնվող «Վիկտորիա» հարմարավետ հյուրանոցում։ Հաջորդ օրը զբոսնեցինք և պատարաստվեցինք խաղին։ Յուրի Կրասնոժանը խնդրեց մեզ առավելագույն պատասխանատվությամբ մոտենալ այս խաղին, քանի որ «Մետալուրգը» եվրոպական գավաթներում ելույթ ունենալու փորձ ունեցող թիմ է, ինչպես նաև համալրված է ուժեղ խաղացողներով։ Խաղը դա ամբողջովին ապացուցեց։ Մինչև վերջին պահն այն անցավ փոխադարձ գրոհներով, և արդյունքը կարող էր լինել թիմերից յուրաքանչյուրի օգտին։
-Արդյոք կարելի՞ է ոչ-ոքին արդար համարել։
-Ինձ թվաց, որ խաղի վերջնամասում մենք ավելի սուր էինք գրոհում, երկու կամ երեք անգամ կարող էինք գոլ խփել։ Սակայն երկրորդ խաղակեսի միջնամասում ավելի ակտիվ էին տանտերերը, և մեր դարպասապահը հաճախ էր խաղի մեջ մտնում։ Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով՝ խաղը հետաքրքիր էր, իսկ ոչ-ոքին, թերևս, արդարացի արդյունք։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը