ՀԱԿ-ը կընտրի՞ Նիկոլ Փաշինյանին

ՀԱԿ-ում ընդգրկված «Մարդու իրավունքներ-96» կուսակցությունն այսօր  հայտարարություն է տարածել, որտեղ առաջարկում է ՀԱԿ-ին որպես նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:

«Մեր երկրում օրինական ընտրության անցկացման հույս կարող է արթնացնել ՀՀ նախագահի այնպիսի թեկնածուի առաջադրումը, որը ոչ միայն կարող է, այլև բարոյական իրավունք ունի լինել ՀՀ նախագահ:

Այդպիսին մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանին և ՀԱԿ քաղխորհրդին ներկայացնում ենք նրա թեկնածությունը, ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու համար:

Միաժամանակ, կոչ ենք անում առաջին նախագահին ըմբռնումով մոտենալ Փաշինյանի թեկնածությանը և հնարավորինս աջակցել նրա առաջադրմանը»,- ասված է հայտարարության մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031