Բաժիններ՝

Հայկական ինքնաթիռը իջեցվել է Թուրքիայում

Հալեպ մարդասիրական բեռ տանող հայկական ինքնաթիռն այս պահին ստուգվում է Էրզրումի օդանավակայանում։ Երևանից ուղեւորված ինքնաթիռը թուրքական կողմի պահանջով ժամը 11:15-ին իջեցվել է Էրզրումում։ Այս մասին հայկական կողմը տեղյակ է եղել նախօրոք։

«Օգնիր եղբորդ» հասարարական նախաձեռնության անդամ, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը «Ա1+»-ին հայտնել է, որ իրենք համաձայնվել են թուրքական կողմի այս պահանջին, քանի որ թաքցնելու ոչինչ չունեն։

Սա առաջին ինքնաթիռն է, որը Հայաստանից մարդասիրական օգնություն է տանում պատերազմից տուժած Սիրիա։

«Օգնիր եղբորդ» հասարարական նախաձեռնությունը արդեն մոտ 40 տոննա մթերք է հավաքել, նաև քիչ են սակայն դրամական փոխանցումները։

Լ.Գալստյանը հայտնել է, որ բավականին՝ ներառյալ տեխնիկական և փաստաթղթային, դժվարություններ են հաղթահարում՝ մարդասիրական բեռը հասցեատիրոջը հասցնելու համար։

Իսկ NEWS.am-ի թղթակցի հետ զույցում «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Արսեն Ավետիսյանը հայտնել է, որ թուրքական կողմը փորձել է շոու կազմակերպել` լրատվամիջոցներով տարածելով, որ հարկադրված վարէջքի է ենթարկել հայկական ինքնաթիռը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս