Նիկոլայ Բասկովը դարձավ 36 տարեկան

Այսօր իր ծննդյան տարեդարձն է տոնում ռուսական շոու-բիզնեսի կարկառուն երգիչներից մեկը՝ Նիկոլայ Բասկովը: 36 տարի առաջ այս օրը, հասարակ զինվորականի և մաթեմատիկայի ուսուցչուհու ընտանիքում ծնվեց Նիկոլայը:

Նրա ձայնային լավ տվյալներն ի հայտ են եկել դեռ մանկուց: Չնայած այն հանգամանքին, որ ընտանիքն անընդհատ, հայրիկի աշխատանքի բերումով, ստիպված էր բնակավայրեր փոխել, նա փոքր տարիքից սկսեց մշակել իր ձայնը: Հետագայում նա ընդունվեց Ռուսաստանի երաժշտական ակադեմիա՝  կամերային և օպերային երգարվեստ բաժինը, որը մեծ հաջողություններով ավարտեց 2001թ.:

Այնուհետև երգիչը շարունակեց իր ուսումը Չայկովսկու անվան ռուսական պետական կոնսերվատորիայում, որը ոսկե մեդալով ավարտեց 2003թ.: Բացի ուսումնառությունից, նա շարունակում էր վոկալի դասընթացների մասնակցել անվանի արտիստ Լիլիանա Շեխովայի մոտ: Հենց  այդ նույն ժամանակահատվածում էլ սկսվեց «Ոսկե ձայն» երաժշտական մրցույթ-փառատոնը, որի ընթացքում մեկ անգամ չէ, որ Բասկովն արժանացել է մեծ ուշադրության:

Վաղ տարիքից երգչի ստեղծագործական կարիերան բավական հարթ և  հետաքրքիր է անցնում, ինչը, սակայն, չի կարելի ասել երգչի անձնական կյանքի մասին: Առաջին ամուսնությունն ավարտվում է բաժանությամբ: Ի դեպ, Նիկոլայի առաջին կինն իր պրոդյուսերի աղջիկն էր: Բասկովը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ սկզբնական շրջանում նախկին կինն իրեն չի թույլատրել տեսնել երեխային, բայց հետո ամեն բան քիչ-քիչ տեղն է ընկել. կինը, ինչպես երգիչն է նշել, փափկել է: Բայց սա երգչի առաջին և միակ սիրավեպը չէր: Նա եղել և մնում է ռուսական շոու-բիզնեսում ամենաքննարկվող փեսացուներից մեկը, ում կինը շատ երգչուհիներ, արտիստներ են ցանկանում լինել: Վերջին շրջանում խոսակցություններ էին պտտվում Նիկոլայ Բասկովի` Օքսանա  Ֆեդորովայի և Անաստասիա Վոլոչկովայի հետ ունեցած սիրավեպերի մասին:

Տեսանյութեր

Լրահոս