«Կանենք հնարավոր ամեն ինչ». Բակո Սահակյան

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին ու կառուցի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանին և քննարկել նրանց հետ ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

ԼՂՀ Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Հայ բարեգործական ընհանուր միության մոտ հարյուր ներկայացուցիչների մասնակցությամբ:

Բակո Սահակյանը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլը եւ հեռանկարները, անդրադարձել արտաքին քաղաքականության որոշ հիմնախնդիրների:

Նա նշել է, որ Արցախում շահագրգռված են կազմակերպության հետ կապերի հետագա խորացման ու փոխգործակցության ընդլայնման մեջ, որի համար կանեն հնարավոր ամեն ինչ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031