Թինա Կանդելակին Oriflame-ի նոր դեմքն է
Հաղորդավարուհի Թինա Կանդելակին շվեդական կոսմետիկայի նոր դեմքն է: Նշենք, որ այս ընկերության արտադրած կոսմետիկայի վաճառքի պատմության մեջ գովազդային դեմքեր են եղել Մոնիկա Բելուչին, Նատալյա Վոդյանովան, Դեմի Մուրը, այժմ հերթը Թինա Կանդելակիինն է:
Կոսմետիկայի գովազդային հոլովակի սցենարը հետևյալն է. Թինան շտապում է և փորձում է փողոցում տաքսի վերցնել, որը չի ստացվում, սակայն նա դրանից չի հուսահատվում: Ձեռքի մեկ շարժումով նա շքեղ մի ավտոմեքենա է ստեղծում: Նա գովազդում է ընկերության դեմքի հարդարման քսուքներից մեկը` տոնային կրեմը, որն, ըստ գովազդի սցենարի` հրաշքներ է գործում: Oriflame-ի ստեղծողները ցանկացել են հոլովակի միջոցով ցույց տալ, որ իրենց նոր ապրանքանիշը կանանց ուժ, վստահություն և գեղեցկություն է հաղորդում այն աստիճանի, որ անգամ անհնարինը դառնում է հնարավոր: Տես` հոլովակը.