Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի Samref նավթավերամշակման գործարանի տարածքում ԱԹՍ է ընկել

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ Կարմիր ծովի ափի Յանբու նավահանգստային քաղաքի արդյունաբերական գոտու Samref նավթամշակման գործարանի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անով Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությանը:

Այժմ իշխանությունները գնահատում են հասցված վնասի մասշտաբները։

Ավելի վաղ գերատեսչությունը հայտարարել էր Յանբուի նավահանգստի երկնքում բալիստիկ հրթիռի կալանման մասին։

Samref նավթավերամշակման գործարանը պատկանում է Սաուդյան Արաբիայի Aramco նավթային ընկերությանը և Mobil Yanbu Refining Company Inc. ընկերությանը, որը ExxonMobil նավթային հսկայի մասնաճյուղն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031