Ներկայացվել է մերձավորարևելյան հակամարտության զոհերի ընդհանուր թիվն՝ ըստ երկրների
Մերձավոր Արևելքում հազարավոր մարդիկ են սպանվել ու վիրավորվել փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետևանքով, որին ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցրել շուրջ 10 երկրի։ Al Jazeera-ն մարտի 19-ին ներկայացրել է մերձավորարևելյան հակամարտության զոհերի ընդհանուր թիվն՝ ըստ երկրների։
Իրան. զոհվել է առնվազն 1444 մարդ, վիրավորվել՝ 18 551-ը։
Լիբանան. մարտի 2-ից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 968 մարդ, այդ թվում՝ ավելի քան 100 երեխա։
Իրաք. զոհվել է 60 մարդ, որոնց մեծ մասը Իրանին աջակցող ուժերի անդամներ են։
Իսրայել. զոհվել է 17 մարդ, այդ թվում՝ 15 քաղաքացիական անձ և 2 իսրայելցի զինվոր՝ Լիբանանի հարավում։
ԱՄՆ. զոհվել է 13 զինծառայող, որոնցից 7-ը՝ Իրանի դեմ գործողություններում, իսկ 6-ը՝ Իրաքում ինքնաթիռի վթարի ժամանակ։
Արաբական Միացյալ Էմիրություններ. զոհվել է 8 մարդ, այդ թվում՝ 2 զինվոր։
Քուվեյթ. զոհվել է 6 մարդ։
Պաղեստին. 3 կին է զոհվել օկուպացված Արևմտյան ափին։
Սիրիա․ զոհվել է 4 մարդ։
Օման. զոհվել է 3 մարդ։
Սաուդյան Արաբիա. 3 զոհ։
Բահրեյն. 3 զոհ։
Ֆրանսիա. 1 զինվոր է զոհվել Հյուսիսային Իրաքում անօդաչու թռչող սարքի գրոհի ժամանակ։



