ԵՄ-ն այստեղ է՝ աջակցելու ՀՀ-ին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում. Մարթա Կոսը՝ Երևանում

«Մենք կաջակցենք Հայաստանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում ասաց աշխատանքային այցով Երևանում գտնվող ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:

Նրա խոսքով՝ այս տարին կարևոր է ոչ միայն այն տեսանկյունից, որ Երևանում մայիսին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը, այլև՝ հայկական ժողովրդավարության համար:

«Հունիսին Հայաստանում կկայանան ընտրություններ, Եվրոպայի տարբեր երկրներում մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են չարամիտ դերակատարներ փորձում խաթարել ժողովրդավարական  գործընթացները կիբերհարձակումների, ապատեղեկատվության և այլ միջամտությունների միջոցով:

Եվրոպան այստեղ է՝ աջակցելու համար, մենք կաջակցենք հիբրիդային սպառնալիքների ու ապատեղեկատվության դեմ պայքարում, որպեսզի հայերը, Հայաստանի քաղաքացիները կարողանան ազատ և արդար պայմաններում  քվեարկել և ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան»,- ասաց Մարթա Կոսը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս