Բաժիններ՝

Վուչիչն Օրբանի հետ քննարկել է էներգետիկ ճգնաժամի դեմ համատեղ պայքարի հարցերը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկու երկրների էներգետիկ անվտանգության հարցերը՝ Մերձավոր Արևելքում ճգնաժամի ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Սերբիայի նախագահը:

«Կարևոր զրույց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Այժմ Եվրոպայում և աշխարհում ամենաբարդ պահերից մեկն է էներգետիկ անվտանգության առումով, և ես վարչապետ Օրբանի հետ քննարկեցի ճգնաժամի համատեղ հաղթահարման բոլոր հնարավորություններն էներգետիկայի տարբեր բնագավառներում», – գրել է Վուչիչն Instagram-ում:

Ինչպես նշել է Սերբիայի նախագահը, երկու երկրներն էլ կարծում են, որ «տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեծագույն շահ և կարևորություն ունեն» Բելգրադի և Բուդապեշտի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031