Հեռու չէ այն օրը, երբ ասենք, ԲՏԱ նախարարությունում A4 թուղթ, ֆլոմ, ստեպլեռ-բան կստանան, ու կգնա ընդունելու դրանք. Հակոբ Կարապետյան
Հակոբ Կարապետյանը գրում է. «Պարեկային ոստիկանությունը 10 հատ (!!) մոտոցիկլետ է ստացել, ու Հանրապետության վարչապետը գնացել է դրանք ընդունելու՝ ՆԳ նախարարի ուղեկցությամբ ստուգել, տեղավորցրել, ուղարկել է գործի ու դրա մասին տեղեկացրել է հանրությանը։
Կարծում եմ, հեռու չէ այն օրը, երբ ասենք, ԲՏԱ նախարարությունում A4 թուղթ, ֆլոմ, ստեպլեռ-բան կստանան, ու Սիրելի Առաջնորդը անձամբ կգնա ընդունելու դրանք՝ ի փառս հայրենյաց եւ ի սարսափ ինքնիշխանության թշնամիների»:



