Բաժիններ՝

Լևանդովսկին գերազանցեց Ֆիլիպո Ինձագիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում

Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին (37 տարեկան և 209 օրական) դարձել է ամենատարեց ֆուտբոլիստը, որը դուբլ է ձևակերպել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղում՝ գերազանցելով Ֆիլիպո Ինձագիի ռեկորդը, որը 2010 թվականի նոյեմբերին «Միլանի» կազմում երկու գոլ էր խփել «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում (37 տարեկան և 86 օրական): Այս մասին հաղորդում է OptaJose-ը։

2025/26 Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» 7:2 հաշվով հաղթեց «Նյուքասլ Յունայթեդին»։

Երկու խաղերի ընդհանուր հաշիվը կատալոնական ակումբին դուրս բերեց քառորդ եզրափակիչ, որտեղ նրանք կմրցեն «Ատլետիկո Մադրիդի» հետ։

Այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 խաղ՝ խփելով 16 գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս