Թուրքիայի օդային տարածքը խախտմանը շատ վճռական դիրքորոշում ունենք. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռամադանի տոնի հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ, Էրդողանը բացի Ռամադանի առթիվ տոնական շնորհավորանքին, անդրադարձել է նաեւ Իսրայել-Իրան պատերազմին։ Նա շեշտել է, թե Թուրքիայի օդային տարածքը խախտած գործողություններին իրենք վճռական դիրքորոշում են ցուցաբերել եւ ժողովրդի խաղաղության ու անվտանգության համար շարունակելու են քայլեր անել։



