Բաժիններ՝

«Տոտենհեմում» մեկնաբանել են Չեմպիոնների լիգայում «Ատլետիկո Մադրիդի» նկատմամբ տարած հաղթանակը

«Տոտենհեմ Հոթսփուրի» գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ատլետիկո Մադրիդի» դեմ պատասխան խաղը: «Տոտենհեմը» հաղթեց 3:2 հաշվով, սակայն դուրս մնաց մրցաշարից ընդհանուր 5:7 հաշվով:

«Իհարկե, զգացմունքներն ու հույզերը խառը են։ Մենք դուրս մնացինք պայքարից, բայց այսօր խաղադաշտում շատ լավ թիմ կար, խաղացողները հիանալի խաղացին, և էներգիան բարձր մակարդակի վրա էր։ Հենց սկզբից երկրպագուները հասկացան, որ թիմը կանի ամեն ինչ, ինչ իրենից կախված է. նրանք մեզ հետ էին սկզբից մինչև վերջ, և դա հրաշալի էր։ Շնորհակալություն նրանց դրա համար։ 0:1 հաշվով պարտվելիս խաղացողները հավատում էին, որ մենք կարող ենք անցնել հաջորդ փուլ։ Մեզ համար դա խաղի կարևորագույն պահն էր։ Շատ կարևոր էր նման խաղ ցուցադրել «Լիվերպուլի» դեմ խաղից երեք օր անց»,- Տուդորի խոսքերն է մեջբերում «Տոտենհեմի» պաշտոնական կայքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս