Բաժիններ՝

ԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետ

Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը խոստովանել է, որ միայն Եվրոպան է ֆինանսավորում Ուկրաինայի հակամարտությունը։ Նա միևնույն ժամանակ նորմալ չի համարում, որ ԵՄ-ն չի մասնակցում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես նա լրագրողներին հայտնել է, որ «Եվրոպան և միայն Եվրոպան» է ֆինանսավորում հակամարտությունը, և նշել, որ «նորմալ չէ», որ եվրոպացիները միջոցներ են տրամադրում և նստած չեն բանակցությունների սեղանի շուրջ։

Ուստի, ըստ դե Վևերի, ԵՄ-ն պետք է մեծացնի ճնշումը Ռուսաստանի վրա, իսկ դրա համար Հունգարիան պետք է վերացնի Կիևի համար 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման, ինչպես նաև Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթի հաստատման վետոն։

Պատասխանելով Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության վերաբերյալ հարցին՝ Բելգիայի վարչապետը նշել է, որ դա «երկարաժամկետ գործընթաց է», որը կարող է սկսվել խաղաղության կնքումից հետո, բայց առայժմ Բելգիան «լիովին հավանություն է տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս