Բաժիններ՝

Հայերն այս հողերի իրական զավակներն են. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, Kanal 24-ի ուղի եթերում ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հիմնախնդրին.

«Այդ հարցում մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որ հասկանանք միմյանց, կիսենք միմյանց ցավերը և համատեղ կառուցենք ապագա: Այսինքն պատմությունը ճիշտ ընկալելը կնպաստի ներկայիս խաղաղ քաղաքականության արտացոլմանն ու համատեղ ապագա կառուցելուն:

Սա է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը: Թուրքերի ու հայերի պատմությունը կազմված չէ միայն 1915 թվականից: Կարծում է, որ հնարավոր է Հայկական սփյուռքին գոհացնելը: Հայ քաղաքացիները Թուրքիայում ստացել են տարբեր պաշտոններ: Դրա օրինակներն են Էթյեն Մահչուփյանն ու Մարգար Եսայանը:

Էթյեն Մահչուփյանն իմ խորհրդական է դարձել ոչ թե հայ լինելու, այլ՝ իր ինտելեկտի համար: Տարիքի պատճառով նա պաշտնոաթող է եղել, սակայն մենք մշտապես հանդիպում և զրուցում ենք: Մարգար Եսայանն էլ այժմ պատգամավորի թեկնածու է, թերևս հանրապետության պատմության մեջ առաջին անգամ:

Մեր կողմից հայ թեկնածու առաջադրելուց հետո նույն քայլին դիմեց «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը: Սա նորմալ է: Հայերն այս հողերի իրական զավակներն են: Եթե հարցը մնա հայերի ու թուրքերի միջև, ապա այն կարող է լուծում ստանալ շատ հանգիստ: Այս հարցում երրորդ կողմերի միջամտությունը մշտապես վնասում է գործընթացին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս