Բաժիններ՝

Թուրք-ադրբեջանական ավիավարժանքների ժամանակ ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է F-4E 2020 մարտական ինքնաթիռ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը:

Վերջինիս հաղորդմամբ՝ միջադեպը գրանցվել է Քոնիայի զորավարժարանում: Ինքնաթիռն ընկել է Քոնիայից Աքսարայ տանող ճանապարհի 5-րդ կիլոմետր վրա: Ինքնաթիռի երկու օդաչուները զոհվել են:

Ադրբեջանական մամուլն իր հերթին հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է Քոնիայում ընթացող թուրք-ադրբեջանական Turaz şahini 2015 ռազմաօդային զորավարժության ժամանակ, և որ ինքնաթիռը պատկանել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Թուրքիայում (Մալաթիա) անցկացված զորավարժությունների ժամանակ կործանվել էր F4 Fantom տիպի երկու մարտական ինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել էր 4 օդաչու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս