Սմարթֆոնները նպաստում են աչքի հիվանդությունների զարգացմանը

Սմարթֆոնների ի հայտ գալուց` 1997 թ-ից ի վեր կարճատեսությամբ տառապողների թիվն ավելացել է 35%-ով: Ակնաբույժների տվյալներով` առաջիկա 10 տարում կարճատեսություն ունեցող երեխաների թիվը կարող է աճել 50%-ով, գրում է  Business Standard-ը` վկայակոչելով ակնաբույժ Դեյվիդ Էլամբիի հետազոտության արդյունքները:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մոնիտորով բջջային սարքերը  բացասական ազդեցություն են ունենում տեսողության վրա:

«Մարդիկ պետք է սահամանափակեն սմարթֆոնների օգտագործման ժամանակը: Կարեւոր է, որ փոքր երեխաները չօգտագործեն սմարթֆոն: Ի դեպ, արեւի տակ լինելը կարող է արգելակել կարճատեսության զարգացումը»,-նշել է բժիշկը:

 

Տեսանյութեր

Լրահոս