Ռուզաննա Բադալյան. Սերժ Սարգսյանը խախտում է Սահմանադրությունը

«Ասել, թե դատավճռից մեծ հույսեր ունենք՝ սուտ կլինի: Մենք պարզապես ցանկանում ենք մեր ձայնը բարձրացնել առ այն, որ ամբողջ դատական պրոցեսը ֆարս էր: Ֆարսը եղել է սկսած նոյեմբերի 5-ից, մենք տեսնում ենք, որ շարունակությունը դատարանում է: Դատարանում տուժողներ էին հանդես գալիս միայն ոստիկանները, որոնց գործողությունների արդյունքում ստեղծվեց իրավիճակ նոյեմբերի 5-ին: Վկաները ևս ոստիկաններ էին: Եվ այսօր մենք տեսնում ենք, որ ազատության, արդարության համար մարտնչող մատիկները, որոնք բացառիկ մարդիկ են, այսօր կանգնած են դատարանի առաջ և հացագործների փոխարեն պետք է բանտերում հայտնվեն՝ թողնելով իրեն ընտանիքը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը՝ խոսելով Շանթ Հարությունյանի և մյուսների գործի մասին:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Շանթ Հարությունյանը խուլիգանություն է կատարել, Ռուզաննա Բադալյանն ասաց. «Այնպես չէ, որ մեզ համար նորության է, որ նախագահն է ուղղորդում, իշխանություններն են ուղղորդում դատարանին, բայց նա ևս մեկ անգամ ուղղակի հաստատեց, որ ինքն անմիջականորեն հրաման է արձակում դատարանին, ուղղորդում է: Մենք պահանջում ենք, որպեսզի արդարություն լինի: Թեպետ հույս չունենք, բայց շարունակում ենք պահանջել: Սերժ Սարգսյանը խախտում է Սահմանադրությունը արդեն:

Սահմանսդրությամբ իրեն վերապահված է, որպեսզի նա ցանկացած քաղաքացու անձի, իրավունքի, գույքի, անվտանգության երաշխավորն է: Սակայն նա դիկատատոր է հանդես գալիս այստեղ և չգիտես ում կամայականություններն է անում Հայաստանում»:

Ռուզաննա Բադալյանն ասաց, որ 2013թ. նոյեմբերի 5-ին տղաների գործողությունները հրահրվել են միայն ոստիկանների կողմից. «Սադրանքի են ենթարկվել: Դա փաստ է: Դատարանում էլ մենք տեսանք իրենց ծիծաղաշարժ ցուցմունքները: Արցունքոտվել էին բոլորի աչքերը, սակայն աչքերն արցունքոտվելու արդյունքում այսօր մարդկանց 8.5-4 տարի ազատազրկում է սպառնում: Մեկին ազատազրկում է սպառնում ընդամենը նրա համար, որ փորձել է օգնել ընկերոջը, ազատազրկում է սպառնում նրա համար, որ փորձել է ընդամենը պահել իր արժանապատվությունը՝ չթողնելով, որ ոստիկանը ծեծի իրեն: Նրանց նկատմամբ պետք է ընդամենը փոքրիկ տուգանքներ նշանակվեին: Ես մեկ անգամ ասել եմ, նորից եմ ասում. պատասխանատվության պետք է ենթարկվեին օրինախախտ ոստիկանները»:

Կարդացեք նաև

Վահե Մկրտչյանի կինը՝ Մարգարիտա Ստեփանյանն ասաց, որ գործով ամբաստանյալներին չպետք է ձերբակալեին: «Երթը խաղաղ էր: Տանից դուրս գալիս Վահե Մկրտչյանն ինձ էլ զգուշացրեց, որ դա լինելու է խաղաղ երթ, և մենք ոչ մի մտավախություն չունենք, որ դա կարող է խաթարվել: Բայց ինչպես տեսնում ենք, այնտեղ կային սադրիչներ: Նրանք ուղղակի քաղաքացիական համազգեստով անձինք էին, որոնք խառնվել էին տղաներին, միասին գնում էին նույն ճանապարհով, նույն երթով:

Եվ չգիտես ինչու նրանք պահը ասացին և փորձեցին մտնել տղաների մեջ, ու սկսեցին այնպիսի իրավիճակ ստեղծել, այնպիսի խառնաշփոթ ստեղծեցին, որ տղաները, կամա, թե ակամա, սկսեցին ինքնապաշտպանվել: Նրանց ձեռքին էին փայտե մահակներ և պայթուցիկներ, որովհետև ինձ թվում է՝ նրանք, ի սկզբանե չվստահելով այսօրվա ոստիկանությանը և Հայաստանի Հանրապետության իշխանություններին, ամեն դեպքում նախապես իրենց հետ վերցրել էին փայտե մահականերն ու պայթուցիկները ինքնապաշտպանվելու համար: Ինչպես երևում է տեսանյութերից, երբ երթը սկսվեց, մի քանի սադրիչներ անընդհանտ փորձում էին Վահե Մկրտչյանին հունից հանել»,- ասաց ամբաստանյալի կինը՝ նշելով, որ այս ամենը քաղաքական նպատակ ունի:

Ռուզաննա Բադալյանն ասաց նաև, որ ամբաստանյալի հազատներով հանդիպել են երեկ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, նրան հայտնել են իրենց բողոքը:

Ամբաստանյալ Սևակ Մնացականյանի մայրն էլ ասաց, որ կառավարությունը ցույց տվեց, թե որտեղ է արդարության, հայրենիքի, ազատության համար պայքարողների տեղը: Նա նշեց, որ որդուն «դատում են ընկերոջն օգնելու համար».

«Տեսնելով, որ 8 հոգի հարձակվել են Ավետիս Ավետիսյանի վրա, գցել են գետնին, ուղղակի մոտենում է, որ ընկերոջը բարձրացնի»:

Ռուզաննա Բադալյանն էլ ավելացրեց, որ Ավետիս Ավետիսյանը ոչ թե պետք է ամբաստանյալի աթոռին լիներ, այլ տուժող ճանաչվեր: «Ամբողջ ժամանակ նրան գետնին գցած ծեծում են»,- ասաց նա՝ նշելով, որ փոխարեն ոստիկանը պատասխանատվության ենթարկվի Ավետիս Ավետիսյանին ծեծելու համար, նա է պատասխանատվության ենթարկում չգիտես ինչի համար:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս