![](/banners/BeFunky-design.jpg)
Յուրա Մովսիսյանի խաղային համարի ճակատագիրը կորոշեն երկրպագուները
![](https://168.am/wp-content/uploads/2014/10/yura-movsisyan.jpg)
Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը հայտարարել է, որ թիմի 10 համարի խաղաշապիկն ընդմիշտ կարող է հանվել շրջանառությունից:
Դա կապված է ռուսական ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Ֆյոդոր Չերենկովի մահվան հետ: Խաղային համարի ճակատագիրը կորոշեն երկրպագուները:
Ֆեդունի խոսքով՝ նման որոշում կկայացվի, եթե երկրպագուները նրան դիմեն նման խնդրանքով:
Այժմ 10 համարի մարզաշապիկով է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Այդ մասին հաղորդում է Rsport-ը:
Ըստ ArmSport.am-ի