Վարդան Բոստանջյան. Մի կողմում 80 միլիոնանոց հրեշ է, մյուսում` տգետ մի սուբյեկտ, սրանք կարող են «մաչ բռասոկ» անել ու կես օրում ոչնչացնել Հայաստանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում` խոսելով
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության և դրանից առաջացող հնարավոր խնդիրների մասին, ասաց, որ ԵՏՄ-ին անդամակցելը փրկության քայլ է` այլընտրանք չունենալու կտրվածքով:

Նրա կարծիքով` հոկտեմբերի 10-ին պայմանագիրը կստորագրվի, որովհետև առաջին հերթին դրանում շահագրգռված է հենց ՌԴ-ը.

«Այս միությունն ավելի շատ քաղաքական բնույթ ունի, քան տնտեսական, պարզապես այդ մասին չեն բարձրաձայնում: Ինչ վերաբերում է Հայաստանին` ոչ թե մեր ռեսուրսներն անսահման են, այլ պարզապես ստրատեգիական նշանակության տարածքում ենք:

Հիմա ՌԴ-ն, ըստ էության, չի կարողանում Ադրբեջանին դեպի իր կողմ իմպերատիվ ձևով տանել, Վրաստանը, որպես այդպիսին, արդեն չկա, փաստորեն Անդրկովկաս տիրույթից միայն Հայաստանն է մնացել»,- ասաց Վարդան Բոստանջյանը:

Կարդացեք նաև

Ըստ նրա` մենք էլ շահ ունենք այստեղ. «Մի կողմում 80 միլիոնանոց հրեշ է, մյուսում` տգետ մի սուբյեկտ, սրանք կարող են «մաչ բռասոկ» անել ու կես օրում ոչնչացնել Հայաստանը: Ես չեմ ասում, որ Ռուսաստանը մեզ արտակարգ սիրում է, չէ, գոնե նրա սաստից այս երկուսը վախենում են: Սա մեր ամենամեծ շահն է»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կլինի Ղարաբաղի հետ, երբ Հայաստանն անդամակցի ԵՏՄ-ին, ասաց, որ Ղարաբաղը Հայաստանն է, դա մեր հոգու մեջ մխրճված է, և, բնականաբար, այստեղ աշխատելու է «Կամ մահ, կամ ազատություն» կարգախոսը:

Դա հասկանում են նաև նույն Նազարբաևը, նույն Լուկաշենկոն և բազմաթիվ Օբամաներ: Իրենց քաղաքական խաղերը չեն կարող ազդեցություն ունենալ: Ուրիշ բան, եթե Աստված մի արասցե՝ այդ հրեշները դուրս գան Օրբիտայից: Բայց մտածում եմ, որ դա էլ տեղի չի ունենա, որովհետև աշխարհաքաղաքական առումով շատ հետաքրքիր տարածաշրջան է»:

Տեսանյութեր

Լրահոս