Հոնի. Այբուբենի գաղտնիքները
Բուժիչ մանակներ
Հոնազգիների ընտանիքն ընդգրկում է մոտ 30 տեսակներ` դրանք բազմամյա խոտաբույսեր են, թփեր կամ ծառեր։ Որոշ տեսակներ մշտադալար են։
Հոնի սովորականը (Cornus mas) տարածված է Փոքր Ասիայում, Կովկասում, Ղրիմում, Կարպատներում, Հարավային Եվրոպայում։
Հայտնի է, որ Ք. ա. 238 թ. Սարդինկա կղզու Կորնուս բնակավայրի մոտ վճռորոշ ճակատամարտ է տեղի ունեցել Հռոմի և Կարթագենի բանակների միջև։
Կորնուս բնակավայրի շրջակայքում աճել են մեծ թվով Հոնի (Cornus) ծառեր։ ՀՀ տարածքում հանդիպում է Սյունիքի և Տավուշի մարզերի խառն անտառներում. ծովի մակերևույթից 1100-1400 մ բարձրության վրա։
Հոնիի տարբեր մասերի քիմիական բաղադրությունը
Պտուղը պարունակում է 10-17% գլյուկոզա և ֆրուկտոզա, մինչև 3,5% օրգանական թթուներ` հիմնականում խնձորի (նաև սաթի և կիտրոնի), դաբաղանյութեր, պեկտին, ազոտ պարունակող նյութեր, 1-5 % ֆլավոններ, վիտամիններ C (50-160 մգ` 100 գ հումքի մեջ) և P, ենթավիտամին A, եթերային յուղեր, ֆիտոնցիդներ, մեծ քանակությամբ երկաթի, կալիումի, մագնիումի, ծծումբի աղեր։
Կեղևը պարունակում է բույսին բնորոշ գլիկոզիդ կորին, խնձորաթթու և այլ օրգանական թթուներ։ Տերևը` E և C վիտամիններ։
Կորիզի ուժը
Հոնի կորիզը պարունակում է մոտ 34 % ճարպ։ Անկախ պատկանելությունից` կորիզ խորհուրդն ունի հայրենիքում մեծագույն իմաստ։
Նախորդ հրապարակումներում գրել եմ, որ «Կ» գրանշանը (կենսականություն) համապատասխանում է կասկենի ծառատեսակին, «Ո»-ն` Նավասարդյան տոներին (մայրի), «Զ»-ն` տրնդեզի տոնին (մայրի)։ Մայրին և կասկենին աճում էին շումերական «Գիլգամեշ» էպոսում նկարագրված աստվածների պարտեզում (զոցկ=6666)
Կորիզ=Կոր+իզ=(15+24+32)+(11+6)= =71+17=88=8+ 8= շ16=7։
- 80=ձայն։ 8=ը=իգական էություն։ 7=արական էություն։
Հոնիի բնափայտը շատ ամուր է և ճկուն, հնում դրանից պատրաստել են նետեր, հնարավոր է` նաև Հայկ նահապետի նետը։
Հոնի=16+24+22+11=73=10=1= Սկիզբը=Արարում։
- 70=համայն։ 3=գոյ։10=ժամանակ։
Կորագիծ
Ես առաջարկել եմ ստուգաբանել բուն հայկական բառերը` Այբուբեն-ժամանակացույցի վրա դրանց բաղկացուցիչ գրանշանները տեղադրելու միջոցով։
Կորագիծ բառի տառերը հաջորդելով մեկը մյուսին` «շարժվում» են շրջանագծի վրայով։ «Կո» հատվածը հավասար է ինի, «ՈՐ»=8, «ՐԱ»=5, «ԱԳ»=2, «Գի»=8, «Իծ»=3, «Ծկ»=1։
Պարզորոշ երևում է, որ եթե մենք դիտարկենք շրջանագծի 10 աստիճան կենտրոնական անկյուն ունեցող թվով 36 հավասարասրուն եռանկյունիների համախումբը, ապա հավասարակողմ բազմանկյան պարագիծը (P) շատ մոտ կլինի շրջանագծի երկարությանը (l)։
Եթե ընդունենք P=l, ապա l=2pR բանաձևից (R-ը շրջանագծի շառավիղն է) կստանանք p=3,1374, որը 0,134% ճշտությամբ հաընկնում է այդ կարևորագույն հաստատունի արժեքի հետ (3,1416)։
Հոնիի բուժիչ հատկությունները, ժողովրդական դեղատոմսեր
Լուծ. Տրորեք 30 գ թարմ պտուղ (կորիզի հետ), հարեք 1 ձվի դեղնուցի և 1 ճ/գ մեղրի հետ։ Կերեք օրվա ընթացքում։
- 1ճ/գ պտուղը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք օրվա ընթացքում։
- Երեխաներին խմեցրեք հոնի կիսել։
Տիֆ, դիզենտերիա. Կերեք հոնի պտուղը կամ չիրը։
Թութք. Կերեք 30-ական գ թարմ պտուղ (կորիզի հետ), շարունակեք 5 օր։
Հոդատապ. Պտուղը նպաստում է միզաթթվի և թրթնջկաթթվի հեռացմանն օրգանիզմից։
Հոդատապ. Սակավարյունություն, նյութափոխանակման խանգարում. Մանրացրեք, խառնեք հոնիի տերևը և մատղաշ ճյուղը։ 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ։
Ռևմատիզմ, պոլիարթրիտ. Խորհուրդ է տրվում խմել հոնիի կեղևի կամ արմատի եփուկը։ 1 թ/գ հումքը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 15 րոպե եփեք, 2 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3 անգամ։
Շաքարային դիաբետ. Խմեք 50-ական մլ հոնի թարմ հյութ` օրը 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
- 1 ճ/գ տերևը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք փոքր կումերով` 1 օրվա ընթացքում։
Քարեր երիկամներում. Խմեք վայրի տանձենու և հոնիի պտուղներից (1։1) պատրաստված կոմպոտ։
Կոնյուկտիվիտ. Մանրացրեք, տրորեք տերևը, մզեք հյութը։ Կաթեցրեք 2-3-ական կաթիլ, յուրաքանչյուր աչքի մեջ` օրը 1-2 անգամ։
Աղմուկ ականջներում. Մանրացրեք արմատը, 2 թ/գ-ն 30 րոպե եփեք 200 մլ ջրում (փակ կափարիչի տակ), ավելացրեք 2 ճ/գ երեքնուկ կարմիրի խոտ, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Գլխացավ. Տրորեք պտղամիսը, լցրեք թանզիֆե պարկիկի մեջ։ Թրջոցը դրեք ճակատին։ Նույն կերպ կարելի է նվազեցնել մեջքի ցավերը։
- եփեք պտուղը, դրեք թրջոց եփուկով։
Ավիտամինոզ. 1 ճ/գ պտուղը լցրեք 400 մլ եռջրի մեջ, 30 րոպե եփեք, 10 րոպե թրմեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 70-ական մլ` օրը 3 անգամ։
- Երեխաներին խմեցրեք հոնի կիսել։
Հիպերտոնիա. 2 ճ/գ պտուղը (առանց կորիզի) 10 րոպե եփեք 400 մլ ջրում։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ։
Միգրեն. 40 գ պտղամիսը 10 րոպե եփեք 400 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ` օրը 2-4 անգամ։
Տենդ. Խմեք պտղի եփուկը, պտղից ստացված հյութը կամ հոնիի ծաղիկով պատրաստված թուրմը. Կես թ/գ ծաղիկը 2-3 ժամ թրմեք 200 մլ սառը զտված ջրում։ Խմեք օրվա ընթացքում։
Զգուշացում։ Հոնից ստացված պատրաստուկները հակացուցված են ստամոքսահյութի բարձր թթվայնության, ստամոքսի հյութի, փորկապության, նյարդային գրգռվածության, շագանակագեղձի բորբոքման դեպքում։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: