Բաժիններ՝

Դեմքի լվացումը՝ կոկոսի յուղի և սոդայի միջոցով

Պետք է լուրջ մոտենալ բոլոր այն միջոցներին, որոնք նախատեսված են դեմքի լվացումների համար: davidwolfe կայքը ներկայացնում է բնական մի բաղադրատոմս, որը կօգնի մաքրել դեմքը՝ առանց ավելորդ ծախսերի և հիասթափությունների:

Բաղադրության մեջ ներառված են բոլոր այն բաղադրիչները, որոնք կարող եք հեշտությամբ ձեռք բերել: Դրանք են՝ կոկոսի յուղն ու սոդան: Այս համադրությունը կարող եք հանգիստ օգտագործել, քանի որ այն ապահով է և չի պարունակում քիմիական տարրեր կամ տոքսիններ: Այն հրաշալի կերպով ազդում է սպիների, կարմրության, ավելորդ կեղտի և յուղի վրա, մաքրում է մաշկի մեռած բջիջները:

Բաղադրիչների չափաքանակը կախված է մաշկի տեսակից: Եթե զգայուն մաշկ ունեք, ապա օգտագործեք կոկոսի յուղի և սոդայի 2:1 հարաբերությունը: Եթե ցանկանում եք մաքրել մաշկի մեռած բջիջները, ապա՝ 1:1:

b.soda-c.oil_-e1454637086682

Կարդացեք նաև

Ցուցումներ

Խառնեք կոկոսի յուղն ու սոդան: Մի փոքր գոլ ջուր ավելացրեք: Ստացված խառնուրդը քսեք դեմքին, դեմքը մերսեք շրջանաձև շարժումներով, ապա անմիջապես լվացեք գոլ ջրով:

face-e1454637142630

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս