Քիչ հետո կհրապարակվի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը

Այսօր ՀՀԿ կուսակցությունը հավաքվելու է նախագահական նստավայրում, որտեղ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է գալու ելույթով:

Նախագահական նստավայրի մոտ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում չհստակեցրեց՝ կոնկրետ ի՞նչ են քննարկելու.

«Կոռեկտ չէ մինչև նախագահի ելույթը ես կանգնեմ այստեղ՝ խոսեմ, սա կուսակցական միջոցառում չէ, ես ընդամենը նախագահի կողմից հրավիրվել եմ այս միջոցառմանը,  կհրապարակվի նախագահի ելույթը՝ դրանից հետո կխոսենք»:

Հարցին՝ Դաշնակցության հետ համագործակցության մասով որևէ բան կհրապարակվի՞, Է. Շարմազանովն այսպես պատասխանեց. «Ամենակարևորը կլինի նախագահի ելույթը, որից հետո կխոսենք»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս