Հրաշագործ դեղամիջոց՝ հազի դեմ
Interesbook կայքը ներկայացնում է բնական միջոց, որն օգնում է ազատվել ուժեղ հազից: Այս բնական բուժարարն օգնում է ընդամենը մի քանի ժամվա ընթացքում:
Մարդկանց մեծամասնությունը հազի ժամանակ անմիջապես գնում է այնպիսի դեղեր, որոնք կհանգստացնեն հազն ու դուրս կբերեն խորխը թոքերից: Սակայն միշտ չէ, որ դեղամիջոցները տալիս են ցանկալի արդյունքը:
Բարեբախտաբար, ժողովրդական բժշկության մեջ կան այնպիսի բաղադրատոմսեր, որոնք օգնում են հանգստացնել հազն ու մաքրել թոքերը:
Որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս դիմել այս ժողովրդական բաղադրատոմսին:
500 մլ եռացրած ջրին պետք է ավելացնել խորդենու 3 թերթիկ և 3 կոտրած ընկույզ (ընկույզն ավելացրեք հենց կեղևով): Ապա այս խառնուրդին ավելացրեք 3ճ/գ ռեհան: Խառնուրդը դրեք ցածր կրակին և եփեք 5 րոպե: Ապա կրակն անջատեք և թողեք խառնուրդը սառչի: 20 րոպեն բավական կլինի: Եթե ցանկանում եք, կարող եք մեղր ավելացնել:
Այնուհետև խառնուրդը քամեք և բաժանեք 3 մասի: Մեկ օրվա ընթացքում խմեք ամբողջ խառնուրդը: Ստացվում է՝ օրական 3 անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը